Ամանոր և այլն

Ծաղկաձոր

Շաբաթ օրը թանգարանային գիշեր էր:Մի խումբ սովորողներով,տիկին Մարիի և տիկին Նոնայի հետ գնացինք Ծաղկաձոր:Ճանապարհը երկար էր մենք ճանապարհին տարբեր խաղեր էինք խաղում:Երբ հասանք Ծաղկաձոր սկզբում գնացինք Կեչառիս եկեղեցի,մոմ վառեցինք աղոթեցինք և շարունակեցինք ճանապարհը:Քանի որ դեռ երեք ժամ ունեինք Օրբելի եղբայրների տուն թանգարան գնալուն, նստեցինք ճոպանուղի:Ճոպանուղի նստեցինք և անձրև սկսվեց մենք թրջվեցինք,բայց երբ ցած իջանք անձրևը դադարեց և արև դուրս եկավ:Մենք նստեցինք խոտերի մեջ և պիկնիկ արեցինք:Պիկնիկը imageավարտեցինք սկսեցինք խաղեր խաղալ:Հետո երբ անձրև նորից սկսվեց ճոպանուղիով հետ գնացինք ավտոբուսների մոտ:Արդեն ժամանակն էր,որ գնաինք Օրբելիների  տուն թանգարան:Այնտեղ մեզ շատ ջերմ ընդունեցին,մանրամասն ամեն ինչ բացատրեցին:Վերջում կազմակերպվեց խաղ վիկտորինա և մենք պատվոգրեր ստացանք:Այնտեղ երգում էինք,պարում էինք:Հետո երբ դուրս եկանք թանգարանից նկարվեցինք Օրբելի եղբայրների արձանի մոտ:Մեր օրը Ծաղկաձորում շատ հագեցած անցավ:

Ինձ հետաքրքրող նյութեր...

🏊🏊Լողավազանն ու հայտնի լողորդները🏊🏊

image🏊🏊🏊🏊Մարմնակրթույուն ջա~ն:Հինգշաբթի օրը մարմնակրթության դասը անցկացրեցինք դպրոց պարտեզի լողավազանում:Ջուրը տաք էր,մենք լողում ու լողում էինք:Անսպասելին այն էր, երբ ընկեր Նառան միացավ մեզ և սկսեց մեզ հետ լողալ:Դե սպասենք մյուս հինգշաբթի օրվան, որ գնանք էլի լողավազան լողալու:

Ես կարողանում եմ... բնագիտություն

Ես կարողանում եմ բնագիտություն

Ես այս կիսամյակ բնագիտությունից շատ փորձեր եմ արել,նախագծերի եմ մասնակցել,ճամփորդել եմ և այլն:Բնագիտություն առարկան ինձ շատ հետաքրքիր տեղեկություններ է տվել բույսերի,կենդանիների,մոլորակի մասին:Երկրորդ կիսամյակում սովորել եմ` բույսեր խնամել,բույսեր աճեցնել,կենդանիների մասին,ծաղիկների ցողունի արմատի մասին,միջատների մասին,ծովերի և օվկիանոսների մասին:Բնագիտությունից մասնակցել եմ`«Ես կարողանում եմ» «Ծառատունկ» «Մեր գետերը» «Ես պարտիզպան եմ» և ուրիշ նախագծերի: Ես շատ եմ սիրում տարբեր փորձեր կատարել և բնագիտություն առարկան ինձ տվել է այդ հնարավորությունը:Նաև կարողանում եմ պարտիզպանություն անել:Ընկեր Իվետայի օգնությամբ սերմեր,ծաղիկներ,ծառեր ենք տնկել:Բնագիտության դասի շրջանակում գնացել ենք «Երևանի պատության թանգարան»:Այնտեղ շատ հետաքրքիր էր:

Մայրենի

Գեղարվեստի կրտսեր դպրոց

imageԱյսօր ներկա գտնվեցինք գեղարվեստի կրտսեր դպրոցի փոքրիկ համերգին:Մենք մի փոքր շուտ էինք գնացել,այդ իսկ պատճառով մի փոքր շրջեցինք արվեստանոցներով:Շրջեցինք նկարչության,բրուտագործության արվեստանոցներով,որտեղ տեսանք շփոթ նկարներ,դիմանկարներ,կավե քանդակներ և այլն:Տեսանք Վեներայի հրաշակերտ քանդակը, այն շատ մեծ և գեղեցիկ էր:Մի փոքր շրջելով միջանցքներով `նկատեցի, որ պատերի,դարակների,դռների և անգամ գետնի վրա տարբեր նկարներ կային:Համերգը սկսվեց և բոլորը լռեցին:Երեխաները նվագում էին տարբեր գործիքներ` դաշնամուր,ջութակ,կիթառ և դուդուկ:Տպավորությունները շատ վառ և անփոխանցելի էին,զարմացա, երբ փոքրիկ երեխաները այդպես ճկուն ջութակ և դաշնամուր էին նվագում: