Էկոլգիա

Ճաղերով փակվող ամայությունը…

-Դասի ժամ ա, փոխանակ դասի նստեն, դուրս են եկել փողոց, որ ի՞նչ, երեխա են էլի, բան կփոխե՞ն, լավ է…
«Պատի»մյուս կողմում հավաքված չափահասները այսպես սկսեցին արտահայտվել, երբ տեսան մեզ՝ անչափահասներիս. նոյեմբերի 15-ն էր, օրը` ուրբաթ: Մեր հասարակության մեջ մի ստերոտիպ կա՝ թե երեխա ենք, բան չենք հասկանում, այդպես են մտածում, դրա համար էլ մեզ ու մեր քայլերին շատ ժամանակ անլուրջ են վերաբերվում: Մենք ազատ ենք ու մեզ տրված ազատությանը լրջությամբ ու պատասխանատվությամբ ենք մոտենում, չզարմանաք: Խնդիրները սկիզբ են առնում մարդու սահմանափակ մտքից, սկզբից մտքի փոփոխություն է պետք: Աշխարհում կան սահմաններ, որ անհրաժեշտ են, բայց նմանատիպ սահմանները կաղապար են իրենցից ներկայացնում՝ ոչ ավելին, քան վանդակ: Մանկապարտեզի սաների ծնողները կարծում են՝ եթե տարածքի ավերակների վրա ճաղեր տեղադրեն իրենց երեխաները կլնեն լիարժեք ապահովության մեջ, հնարավոր է՝ խորը չե՞ն դատում: Իրենց այդպես են մեծացրել նրանք էլ իրենց սերունդներին են ճաղավանդակների մեջ ուզում մեծացնել: Մենք մտածում ենք ու հասկանում, որ ճաղավանդակի դարաշրջանը անցել է, հարցին կարելի է այլ լուծում տալ: Գրագետ լուծումը տալիս ենք, բայց մարդիկ դրան դեռևս դեմ են: Ցանկապատի համար նախատեսված ամայի տարածքը կանաչապատելուց ու խնամելուց էլ լավ մի՞տք, դրա համար պայքարում ենք մենք՝ այն ոչ մի բանից գլուխ չհանող անչափահասներս: Մենք դասի փոխարեն դուրս էինք եկել փողոց, որովհետև ունենք իրավունքներ որոնց համար պայքարում ենք, ունենք ազատ տեղաշարժվելու, մտածելու ու արտահայտվելու իրավունք, որը դուք սահմանափակելու իրավունք չունեք: Մարդու ազատությունը սահմանափակել պետք չէ՝ անկախ տարիքից, միգուցե լավ հսկողություն է պետք, բայց ոչ ճաղեր: Վանդակի միջի թռչունը լիարժեք թռիչք չի կարող իրականացնել, իսկ երբ նա ազատության մեջ է մենք վայելում ենք նրա լիարժեք թռիչքը: Մարդու ազատությունը սահմանափակելով, նրա դիմաց ճաղեր դնելով՝ չենք տեսնի նրա թռիչքի հնարավորությունը, որը, հավատացեք, շատ խորն է…
Հասարակագիտություն

Խրախուսանք և պատիժ

Կարծում եմ արդիական և վիճելի թեմա բոլոր ժամանակնրի համար: Ծնող լինելը ոչ միայն ուրախություն է, այլ նաև քրտնաջան աշխատանք: Եվ իրականացնելով այդ բարդ, բայց հաճելի աշխատանքը, շատ ծնողներ մեկ անգամ չէ, որ հայտնվում են փակուղու առաջ, կասկածներ զգալով, արդյոք ճիշտ են անում թե ոչ, փորձում են գտնել դաստիարակության ամենահամապատասխան  համակարգը իրենց և երեխաների հարաբերություններում: Կարծում եմ խրախուսանքը և պատիժը համարվում են  դաստիարակության ամենակարևոր մեթոդներից: 

 

Պատժի և խրախուսանքի հիմնարար կանոնները

Պատիժը չպետք է վնասի երեխայի հոգեբանական և ֆիզիկական առողջությանը,Եթե կասկածում եք պատժել թե ոչ, միանշանակ ` մի´ պատժեք,Ամեն մի զանցանքի համար ` մեկ պատիժ,Երեխան չպետք է խուճապի ենթարկվի, եթե հասկանում է, որ պատժվելու է, քանի որ դա վկայում է, որ երեխայի հանդեպ հաճախակի դաժան վերաբերմունքն է ցուցաբերվում,Մի´ վիրավորեք և ցածրացրեք երեխային, ձեր կարգավիճակը և ուժը մի օգտագործեք նրան նսեմացնելու համար. եթե երեխան չի ընդունում իր արարքի վատ լինելը, ապա նա պատիժը կհամարի անարդարացի:

Երբեք մի´ պատժեք

  • —  ուտելիքից զրկելով
  • —  խփելով
  • —  անթույլատրելի բառերով վիրավորելով
  • —  անկյուն կանգնեցնելով
  • —   ստորացնելով հասարակական վայրերում
  • —  գոռալով

Շատ հաճախ պատիժը չի ուղղում երեխայի վարքը, այլ միայն արտաքին փոփոխության է բերում: հնարավոր է առաջանա ծնողի հանդեպ թշնամանք, երեխան վախենում է կորցնել նրա սերը և դառնում է կամազուրկ, ցուցադրում իրենից սպասվող վարք:

Պատիժը կարող է փոխարինվել այլ միջոցառումներով`

Զինվեք համբերությամբ, սա ամենամեծ օգնականն է ծնողի համար: Բացատրություն. պետք է հակիրճ բացատրել թե ինչու է իր արաքը սխալ: Սովորեցրեք երեխային գնահատել իր վարքը, սա ինքնավերահսկողության, ինքնորոշման և ինքնաքննադատման հասնելու ճիշտ ճանապարհն է: Զրկեք երեխային իր սիրելի խաղալիքից կամ զբաղմունքից: Երեկոյան, բայց ոչ քնելուց առաջ զրուցեք, քննարկեք երեխայի այդ օրվա արարքը: Տանը ստեղծեք <<չմտածված արարքների անկյուն>>, որտեղ երեխան կնստի/այլ ոչ թե կկանգնի/ և կմտորի իր արաքի մասին:

Ցանկացած  պատժից առաջ բացատրեք երեխային թե ինչու է նա պատժվում,  ապա գրկեք և ցուց տվեք, որ անկախ ամեն ինչից նա սիրված է:

 

Խրախուսանք

—  Գնահատական տվեք երեխայի արարքին, այլ ոչ թե նրա անձին: Գովեք երեխային չափի մեջ, այլապես այն կկորցնի իր կարևոր նշանակությունը:—  Բնականոն վարքի և գործողությունների համար մի գերագնահատեք:—  Մի օգտագործեք գումարային խրախուսանք:—  Խրախուսանքը միշտ իրականացրեք այնպես, որ արդարացի համարվի ընտանքի բոլոր երեխաների կողմից:—  Խրախուսելի պետք է լինի իրականացված գործողությունը, այլ ոչ թե հրահանգված գործողությունը:  Սովորեցրեք ձեր երեխային շնորհակալ լինել  իր հանդեպ ուշադրության համար

Էկոլգիա

Թափառող շների հարձակումը

Image result for ագեվազ

Որպես Երևան քաղաքի բնակիչ ինքս էլ ցավ եմ ապրւմ տեղի ունեցածով: Նմանատիպ դեպքերից հետագայում զերծ մնալու համար հիմա է պետք ինչ-որ ծրագրեր մշակել: Կենդանաբանական այգում կենդանիները իրենց պետք է լիարժեք ապահովության մեջ զգան, այն ինչ տեղի ունեցածը հակառակը ապացուցեց: Բնապահպանական խնդիրները գնալով ավելի խոր զարգացում են ապրում, և դրանք արդեն մայրաքաղաք են ներթափանցել: Ներկայիս հարցը վերաբերվում է կենդանաբանական այգուն, որտեղ վերջին երկու օրվա ընթացքում անմեղ վեց կենդանի սատկեց: Երեք կենգուրու ու երեք մուֆլոնի վրա հարձակում են գործել թափառող շներ՝ մեկ օրվա տարբերությամբ, գիշերային ժամի:

Image result for մուֆլոն

Կենգուրուների վրա հարձակում են գործել…

Շների ոհմակը մոֆլունների է կերել…

Այս գիշեր Երևանի կենդանաբանական այգում իրականացված աշխատանքների արդյունքում տարածքում հայտնաբերվել և բռնվել են 5 թափառող շներ

Էկոլգիա

Աչքի խաբկանք. կամ ՀՀ պոչամբարներ…

Հայաստանի կոտրվող ողնաշար… խորանա՞նք. ուժգին հետ հարված կստանանք, շատ ծանր…

Ցավալի է, որ մեր ընդերքի օգտակար հանածոները մարդու պատճառով մեծ վնաս են հանդիսանում բնության համար: Պոչամբար. կառույց որտեղ առանձնացվում են քիմիական վերամշակման հետևանքով առաջացած թունավոր, վտանգավոր քիմիական թափոններն և հանքաջրերը։ Պոչամբարները հիմնականում կառուցվում են հանքավայրերի մոտ: Պոչամբարը առաջին հայացքից կնմանացնեք գեղեցիկ լճերի, բայց, ի տարբերություն լճերի, պոչամբարները ցավոք «հարուստ» են կյանքի համար բավականին վտանգավոր նյութերով: Հայաստանում ներկա պահին կա 23 պոչամբար, որոնցից 8-ը փակված են, իսկ 15ը՝ գործում են: Դրանց մեծ մասը գտնվում է  Լոռու և Սյունաց մարզերում: Ուսումնասիրելով հասկացա, որ Հայաստանի ամենամեծ պոչամբարը Արծվանիկի պոչամբարն է, որը գտնվում է Սյունիքում, որի ծավալը կազմում է հանրապետության մյուս պոչամբարների մոտ 75%-ը: Հենց Արծվանիկի մեջ են կուտակվում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆաբրիկայի թափոնները: Իր ծավալով Արծվանիկից հետո Թեղուտի պոչամբարն է: Մեր երկրի 21 պոչամբարներում ավելի քան 1 մլրդ տոննա արդյունաբերական թափոն կա կուտակված, տարբեր գնահատականներով՝ պոչամբարներում կուտակված թափոնները դասվում են 2-րդ և 3-րդ վտանգավորության: Հայտնի են. Արծվանիկի, Գեղանուշի, Հաքասարի, Արարատի, Դատակերտի, Զանգեզուրի պոչամբարները:

Փոքր երկրի մեծ, թունավոր «Աչքը»

Կենսաբանություն

ԵՊՀ. օր երկրորդ

Աշնանային արձակուրդները խոստացան լինել մաքսիմալ հետաքրքիր, որովհետև այս արձակուրդը տարբերվելու էր սովորականից: Հոկտեմբերի 28-31 ԵՊՀի կենսաբանության ֆակուլտետը «Մանրէները առօրյա կյանքում» վերնագրով դասընթացներ է կազակերպել, որին ես էլ մասնակցում եմ: Այսօր երկրորդ օրն էր,որը առաջինից ավելի հագեցած անցավ: Օրվա առաջին մասը մենք լիովին անցկացրեցինք մանրէների մասին տարբեր հետաքրքիր տեղեկություններ ստանալով դասընթացի միջոցով, իսկ հետո բաժանվեցինք խմբերի և գնացինք լաբորատորիա փորձեր կատարելու: Քանիոր առաջին օրը ծանոթացել էինք լաբորատորիայում աշխատելու կանոններին և այնտեղ գտնվող սարգավորումներին, այսօր ինքներս հեշտությամբ կարողացանք փորձեր կատարել: Կատարեցինք երկու շատ հետաքրքիր փորձ, որոնց արդյունքները մենք կտեսնենք արդեն վաղը: Լաբորատորիայում աշխատանքը ավարտելուց հետո խմբերով գնացինք տարբեր լսարաններ, որովհետև ունեինք թեմաներ, որոնց շուրջ պետք է աշխատեինք: Ժամանակը շատ արագ անցավ, իսկ օրը բավականին հետաքրքիր:  Ամբողջությամբ տպավորություններովս կկիսվեմ դասընթացների ավարտից հետո:

Հասարակագիտություն

Ազատություն

Ազատություն նշանակում է պատասխանատվություն: Ահա թե ինչու են շատերը վախենումդրանից: Էթիկայում ազատությունը կապված է մարդու մոտ կամքի ազատության առկայության հետ։ Ազատությունը այն է, երբ մարդը անում է մի բան օրենքի սահմաններում և այն չի խոչընդոտում ոչ ոքի: Կան ազատության տարբեր ձևեր՝ մտքի ազատություն, խոսքի ազատություն…: Խոսքի ազատություն ասելով ես հասկանում եմ առանց կաշկանդվելու ազատ խոսքը արտահայտելու միջոց:

Խոսքի ազատությունն ունի երկար պատմություն, որին էլ նախորդում է մարդու իրավունքներիժամանակակից պատմությանը։ Կա պատմություն, որ Աթենքի ժողովրդավարականպետությունում խոսքի ազատությունը ճանաչված և գործող է եղել դեռևս մթա 6֊րդ դարիվերջին և 5֊րդ դարի սկզբերին։Խոսքի ազատության վերաբերյալ դրույթների հանդիպում ենքմարդու իրավունքների վաղ հուշարձաններում 1689 թվականին անգլիական Իրավունքներիմասին բիլլը սահմանադրորեն հռչակեց խորհրդարանում խոսքի ազատության իրավունքը, որը դեռ գործում է։

 

Մայրենի

Առաջադրանք

Առաջադրանք

Տիգրանակերտը պատմական Հայաստանի արքայանիստ քաղաքն էր Աղձնիք նահանգում։Հայկական բանակի գլուխն անցած՝ Տիգրան Մեծը իրար հետևից հնազանդեցնում է հարևանմեծ ու փոքր թագավորությունները՝ Հայաստանի սահմանները հասցնելով Միջերկրականծովից մինչև Կասպից ծով, Քուռ գետից մինչև Միջագետք։ Տիգրան Երկրորդի տերություննընդարձակվել էր առավելապես հարավից։ Արտաշատը, ինչպես նաև հինգ հարյուր հազարբնակիչ ունեցող Անտիոքը գտնվում էին նոր տերության հյուսիսային և հարավային մասերումև որպես մայրաքաղաք հարմար չէին։ Մ.թ.ա. 70-ական թվականներին Աղձնիքում՝ ԱրևմտյանՏիգրիսի ձախակողմյան վտակ Քաղիրթ գետի հովտում, հիմնադրվում է նոր մայրաքաղաքՏիգրանակերտը։ Ըստ հույն պատմագիր Ապիանոսի՝ քաղաքը կառուցվում է Տիգրանիթագադրության վայրում։ Այն շրջապատված է եղել քսանհինգ մետր բարձրություն ունեցողպաշտպանական հզոր պարիսպով, պալատը՝ լճերով ու զբոսայգիներով, ունեցել է միջնաբերդև բազմաթիվ այլ կառույցներ։ Կարճ ժամանակում Տիգրանակերտը դառնում է Հայաստանի ևԱռաջավոր Ասիայի շքեղ, բազմամարդ ու հարուստ քաղաքներից մեկը։