Ուս. պլան

Ուս. պլան

Ոսումնասիրելով կրթահամալիրի ուսումնական պլանը 2015 թվականից սկսած, նկատեցինք մի շարք փոփոխություններ և ինքներս էլ տարիների ընթացում դրանց ականատեսը եղանք:

Այս 6 տարիներին կրթահամալիրի սաների առարկայական և, ոչ միայն ընտրության բնագավառում տեղի են ունեցել մի շարք փոփոխություններ:

Սովորողներին տրվել է հնարավորություն ուսումնասիրել բազում նոր օտար լեզուներ, ինչպիսիք են՝ գերմաներեը, պարսկերենը, իսպներենը, ֆրանսերենը, թուրքերենը և այլն, ներգրավվել մարզական և մշակութային նոր ակումբներում, երաժշտական խմբերում, ինչպիսիք են՝ ֆոլկ-բենդը, կրթահամալիրի երգի ակումբը և ազգային երգի-պարի «Ակներ» համույթը:

Տարեց-տարի կրթահամալիրի սաների ճամփորդական ուղղությունները դարձան էլ ավելի հետաքրքիր և արդյունավետ, որոնց համար նախատեսված գումարի 90% հոգում է նույնպես կրթահամալիրը:

Նոր ուս. ակումբների ստեղծմամբ նոր մասնագետներ են ավելացել, որը նույնպես հավելյալ ֆինանս է պահանջում:

Հաշվի առնելով թվարկած բոլոր փոփոխությունները մի հարց է ծագում, թե ինչպե՞ս է կրթահամալիրը կարողանում տարիներ շարունակ հոգալ բոլոր ֆինանսական ծախսերը, այն դեպքում, երբ ներկայիս ուսումնական վճարը չի բավրարում անգամ թվածներից մի քանիսի համար: Հետևաբար ուս. վճարի փոփոխությունը ոչ միայն ցանկալի է, այլ նաև պարտադիր հանգամանք է, եթե ցանկանում ենք սովորել և ստեղծել բաց և ապրեցնող միջավայրում: