Ճամփորդություններ

Կանչող Արևածագը…

Շունչ: Արտաշունչ: Էլի Լոռի, տուն դարձած, հարազատ: Լոռվա ճանապարհը դրախտային է: Բնությունն արթնացել էր: Խշխշան Դեբեդը, որի ներկայությամբ անցած անգամ մտքերս կարգի էի բերել, սպասում էր մեր հանդիպմանը, որը երկար չսպասեցրեց:

Անկեղծանա՞մ: Մարդուն բնորոշ է ամենից բողոքելն ու լավն անտեսելը, ունեցածը չգնահատելը, սերը թաքցնելը, սխալվելու վախն ու չհասկացված լինելը: Մինչ այն պահը, երբ կմնաս մեն-մենակ մտքերիդ ու բնության հետ: Ճամփորդությունների իրական նպատակը բացի նոր տեսարաններ տեսնելուց նոր հայացքներիդ բացահայտումն է: Չենք գիտակցում վայրկյանների ու պահի կարևորությունը, կամ գիտակցում, երբ մնում են ընդամենը որոշ դրվագներ՝ նկարի տեսքով, հիշողության մեջ: Ճանապարհներն ինձ շատ են փոխել, ավելի կոնկրետ զգացմունքներիս, հայացքներիս, ապրումներիս մեջ խորանալ են ստիպել, հասկանալ ու ճանաչել ինձ:

Չգիտեմ էլ ինչպես, բայց մենք կրկին Ալավերդիում էինք: Քաղաք՝ որի մռայլությունը գույներով էինք լցրել, լռությունը աղմուկով խախտել: Այս անգամ մռայլ քաղաքում զգացինք մեր թողած սերն ու ջերմությունը:

Հեքիաթային Արևածգի ձոր, մարգարտե Ձորագետի կիրճ, Վարդաբլուրի լճեր, Լոռվա բերդ ու Հնեվանք: Լեռներից թարմ օդ էր գալիս, իսկ ծակող արևը ջերմացնում էր: Էս վայրերից յուրաքանչյուրի հետ բազում լեգենդներ կան կապված, պատմածս տեսնել է պետք ու զգալ յուրաքանչյուրի դարավոր, խորհրդավոր լռությունը: Հայրենիքի մոռացված ու լքված քաղաքներն ու գյուղերը մեր սիրո ու վարակիչ ծիծաղի կարիքը շատ ունեն:

Երեկոյան ամեն ինչ այլ է: Դատարկվող փողոցների հետ լռեց նաև քաղաքը: Եղան խոսակցություններ, որոնց միակ ականատեսը Դեբեդն ու աստղազարդ երկինքը եղան, որը մարող վերջին աստղի հետ խոստացավ դրանց մասին ոչ մեկի չպատմել:

Ձեր կյանքի օրերը գեղեցիկով լցրեք, ճանապարհներին շատ սեր թողեք, որ վերադարձին քառակին ստանաք…

Ճամփորդություններ

Նորի սկիզբը

Ես ու մի քանի ընկերներս դեռ երկու ամիս առաջ մի երկար ու արկածներով լինի ճանապարհի սկիզբ դրեցինք, գիտակցելով, որ այն մեզանից համախմբվածություն, ուշադրություն, ժամանակ և պատասխանատվություն էր պահանջելու: Հասկացանք, որ կյանքից պետք է մաքսիմալ շատ բան վերցնենք, օրերը գույներով լցնենք: Մենք չէինք լինի մենք, եթե մեր կյանքը միապաղաղ ու անօգուտ անցներ: Մեր սկսած ճանապարհը կոչվում է Ինովարիում, որի գլխավոր նպատական է համայնքային խնդիրներին տալ նորարար լուծումներ: Խաղի շնորհիվ մեծացավ մեր տեսահորիզոնոկանը, սկսեցինք մտածել «սահմաններից դուրս» ու պատրաստ լինել յուրաքանչյուր անկանխատեսելի իրավիճակի, խնդիրներին ավելի գրագետ մոտեցում ցույց տալ: Մեր առաջին թիմը դեռ մարտին էր մասնակցել Գյումրիում կազմակերպված դասընթացին, որից հետո նրանք վերադարձան ու կիսվեցին ձեռք բերված գիտելիքներով: Հիմա հերթը մերն էր, բայց մինչև դա այստեղ ահռելի քանակով աշխատանք իրականացրեցինք: Գյումրիում հավաքվել էինք կյանքը սիրող, համայնքի խնդիրներով մտահոգված ու ուղղակի հիանալի երիտասարդներով, ովքեր հստակ գիտեին, թե ինչ են ուզում:

Եռօրյա դասընթացը համարում եմ մաքսիմալ ստացված, որովհետև ահռելի քանակի գիտելիքով, մոտիվացիայով ու նոր գաղափարներով վերադարձանք Գյումրիից ավելի արդյունավետ աշխատելու նպատակով: Այս անգամ վերջնականացրեցինք և հստակեցրեցինք մեր խնդիրը, քննարկեցինք և գտանք լուծման ամենաինովացիոն ճանապարհը: Շատ բան սովորեցինք, թե գիտելիքի, թե կյանքի առումով, բոլորը թվարկելը դժվար կլինի: Մենք դեռ խաղի մեջ ենք ու դա նշանակում է, որ արկածներով լի մեր ճանապարհը շարունակվում է, սպասեք…

Էկոլգիա

Զբոսաշրջություն և համաչափ տարածքային զարգացում

Հայաստանը հարուստ է այնպիսի գեղեցիկ բնությամբ և տեսարժան վայրերով, որոնց գոյության մասին գրեթե ոչ մեկ չգիտի: Գաղտնիք չէ այն, որ զբոսաշրջությունը կարող է հանդիսանալ և հանդիսանում է յուրաքանչյուր երկրի համաչափ տնտեսական զարգացման գործոններից մեկը։ Զբոսաշրջային հոսքերը տեղափոխելով հանրապետության մարզեր, հատկապես հեռավոր մարզեր՝ կնպաստի զբոսաշրջային ծառայությունների (հյուրանոց/հյուրատուն, ռեստորաններ, զվարճանքի վայրեր և այլն) ընդլայնմանն ու տարածմանը, ինչը համայնքներին ու մարզային բնակչությանը կապահովի լրացուցիչ եկամուտներով և կնպաստի այդ համայնքների աստիճանական աճին։

Այս ամենը չի կարող իրականություն դառնալ միայն մասնավոր կազմակերպությունների և տուրօպերատորների ջանքերով։ Համայնքների ցանկություններն ու ջանքերը նույնպես բավարար չեն ցանկալի արդյունքների հասնելու համար։ Անհրաժեշտ արդյունք ապահովելու համար անհրաժեշտ է համապատասխան ոլորտային քաղաքականություն, համապատասխան ենթակառուցվածքներ և խրախուսման միջոցներ, որոնք կուղղորդեն զբոսաշրջային կազմակերպությունների այցելությունները դեպի ՀՀ մարզեր։

Այսօր երկրում չկա զբոսաշրջության զարգացման հստակ պետական քաղաքականություն, չեն մշակվել զբոսաշրջության զարգացման ռազմավարական ուղղություններ և զբոսաշջությունը Հայաստանում զարգանում է առանց հստակ կողմնորոշման։ Բացառությամբ մի քանի հանրահայտ տեսարժան վայրերի, բացահայտված և քարտեզագրված չէ Հայաստանի զբոսաշրջային ողջ հարստությունը։ Ավելին, անորոշ է էկոլոգիական և բժշկական տուրիզմի, ագրոտուրիզմի զարգացմանն ուղղված պետական քաղաքականության մեխանիզմները։ Վերջին տարիներին Արագածում տեղի ունեցած հայտնի դժբախտ պատահարներն ապացուցեցին, որ արշավային զբոսաշրջիկների անվտանգությունը չի կարելի սահմանափակել անտառային արահետներում կազմակերպած քայլուղիների կահավորմամբ, այլ այս հարցը լրջագույն տեխնիկական ռեսուրս է պահանջում և մշակված համագործակցություն ներգրավված բոլոր ծառայությունների հետ:

Որքան էլ փորձ կատարվի խրախուսել զբոսաշրջությունը մարզերում, առանց համապատասխան որակյալ ծառայությունների, հատկապես՝ հյուրանոցային տնտեսությունների կողմից առաջարկվող, դժվար կլինի մարզերում նպաստել զբոսաշրջիկների գիշերակացի օրերի քանակի աճին։ Այսօր դեռ պարզ չէ, թե ինչպես է նախատեսվում կոմիտեի կողմից այս կանոնադրական կետի իրականացումը, քանի որ կացարաններում մատուցվող հյուրանոցային ծառայությունների որակը, և դրանց համապատասխանությունը զբոսաշրջիկների ակնկալիքներին պետք է որոշվի ոչ թե միայն սեփականատիրոջ ճամփորդական մասնավոր փորձով և ճաշակով, այլ համապատասխանի օրենքով սահմանված գործող կարգին:

Քաղաքագիտություն

ՀՀ սահմանադրություն

ՀՀ սահմանադրություն՝ գլուխ 4

Ազգային ժողովը

Հոդված 92. Ազգային ժողովի արտահերթ ընտրությունը՝
1. Ազգային ժողովի արտահերթ ընտրությունն անցկացվում է Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ մասով, 151-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված դեպքերում Ազգային ժողովի արձակվելուց հետո․
2. Ազգային ժողովի արտահերթ ընտրությունն անցկացվում է Ազգային ժողովի արձակվելուց ոչ շուտ, քան երեսուն, և ոչ ուշ, քան քառասունհինգ օր հետո․
-Հոդված 93. Ազգային ժողովի ընտրությունների նշանակումը՝
Ազգային ժողովի հերթական և արտահերթ ընտրությունները նշանակում է Հանրապետության նախագահը․
2․ Գլուխ 6․ Կառավարությունը
Հոդված 149. Վարչապետի ընտրությունը և նշանակումը՝
3. Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով․
Հոդված 151. Կառավարության ծրագիրը՝
3. Եթե Ազգային ժողովը հավանություն չի տալիս Կառավարության ծրագրին և Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերին համապատասխան չի ընտրում նոր վարչապետ, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով: Եթե Ազգային ժողովն ընտրում է վարչապետին, սակայն կրկին հավանություն չի տալիս Կառավարության ծրագրին, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:
4. Սույն հոդվածի 3-րդ մասը չի տարածվում Սահմանադրության 115-րդ հոդվածին համապատասխան կազմավորված Կառավարության ծրագրի վրա: Եթե այդ Կառավարության ծրագիրը հավանության չի արժանանում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով․

Մայրենի

03.05.21

1.Կարդա նախադասությունները և որոշիր դրանց տրամաբանական հաջորդականությունը (շտ. 2, էջ 170, վ. 1-5)։

1. 1) 2, 1, 4, 3
2. 2) 2, 4, 1, 3
3. 2) 2, 4, 3, 1
4. 4) 3, 2, 4, 1
5. 1) 3, 4, 2, 1

2. Կարդա պարբերությունները, որոշիր դրանց տրամաբանական հաջորդականությունը ((շտ. 2, էջ 171, վ. 5-12)։

5. 1) 3, 4, 2, 1
6. 3) 3, 2, 4, 1
7. 2) 3, 1, 4, 2
8. 3) 1, 3, 2, 4
9. 3) 2, 4, 3, 1
10. 3) 3, 1, 4, 2
11. 3) 2, 3, 4, 1
12. 3) 2, 4, 3, 1

Գրականություն

Դանիել Վարուժան ՛՛Ձոն՛՛

  1. Տեղեկություն գտիր սոսյաց անտառի ու սոսի ծառի մասին։

  1. Սոսյաց անտառը գտնվում է Հայաստանի Արմավիրի մարզում։ Աշխարհի ամենահին արհեստական անտառներից է, որը պատմության մեջ հայտնի է նաև Արմենակ նահապետի անունով։ Ըստ ավանդության անտառը տնկել է Արմենակ նահապետը։ Արիական Բուն մշակույթի կրող Բնապաշտ հայերը պատերազմ էին գնում իրենց զինանշաններին կրելով Սոսի ծառի պատկերը։ Հայերը սրբագործել են սոսին և բարդին։ Սոսիի մասին հիշատակում է Մովսես Խորենացին։ Նա գրում է, որ Արա Գեղեցիկի մահից հետո մնում է նրա որդին՝ Անուշավանը, որին անվանում էին Սոսանվեր, որովհետև նա նվիրված էր Արմավիրում գտնվող Սոսյաց անտառին, որը պաշտամունքի վայր էր։ Անտառում աճել են հիմնականում սոսիներ։ Սոսի ծառը հայ ժողովրդի մոտ հայտնի է նաև չինար անունով։ Ինչպես սոսյաց անտառը, այդպես էլ Հայաստանի մյուս անտառների զգալի մասը միջին դարերում ոչնչացվել է օտար նվաճողների արշավանքների հետևանքով: Սոսին հայերի մոտ հեթանոսական շրջանում համարվել է նվիրական և պաշտելի ծառ։ Այս անտառում հմայություն էին անում, ունկնդրելով ծառերի սոսափյունը։ Սոսյաց անտառի նվիրյալը դյուցազն էր համարվում։ Հռոմեացիներն սոսին ծառն անվանել են «Հայկական սոսի»։

  1. Ո՞ր ստեղծագործությունն է հիշեցնում կրկնվող «Ընդ եղեգան փող…» արտահայտությունը։
    • Մովսես Խորենացու Վահագնի ծնունդը․
    • Ընդ եղեգան փող ծուխ ելանէր,
    • Ընդ եղեգան փող բոց ելանէր,
    • Եվ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ

  1. Մեկնաբանիր ամեն տունը և դրա ամփոփումը վերջին տողերով։ Ամեն տան համար բովանդակությունը բնորոշող 2-3 բառ գտիր։

Առաջին տան մեջ խոսվում է Սոսյաց անտառների մասին, փառքի մասին: Երկրորդ տան մեջ շատ է շոշափվում կարոտ բառը, երրորդում խոսվում է հայերի ցավի ու կոտորածների մասին, չորրորդում խոսվում է ընտանիքի հանդեպ տածած կարոիտի մասին: Իսկ հինգերորդ գլխում կարծես ամփոփվում է բոլոր չորսում գրվածները այն մտքով, որ հանձնվելը տարբերակ չէ, պետք է պաշտպանել և պայքարել Հայրենիքի համար:

  1. Առաջին տուն-փառքեր, սոսյաց անտառ, հին հայրենիք
    • Երկրորդ տուն-կարոտ, ողբ, պանդուխտներ
    • Երրորդ տուն-վերքեր, արյուն, զոհեր
    • Չորրորդ տուն-որբ տուն, հայր, մայր, օջախ
    • Հինգրորդ տուն-պայքար, մարտիկներ, վրեժ

  1. Հիշիր՝ քեզ ծանոթ որ բանաստեղծությանն է կառուցվածքով նման այս գործը։ Համեմատիր այդ երկու բանաստեղծությունները իրենց ոգեղենությամբ. ուշադրություն դարձրու վերջին տներին։
    • Կառուցվածքով ես էլ եմ այն նմանեցնում Թումանյանի ՛՛Հայոց լեռներում՛՛ բանաստեղծությանը։ Երկուսի մեջ էլ խոսվում է հայերի անցած բարդ ու ցավոտ ճանապարհի, կոտորածների, և փառավոր անցյալի մասին։ Երկուսի բովանդակային իմաստները շատ նման են, տարբեր է միայն ավարտը: Վարուժանը բանաստեղծությունը ավարտում է մարտական ոգով, իսկ Թումանյանը սպասումով…
  2. Գույնով բնորոշիր այս երկու բանաստեղծությունները։
    • Ձոն-դեղին, կապույտ
    • Հայոց լեռներում-կարմիր, սև:
Գրականություն

Երգիծանք

Երգիծանք՝ գրականության և արվեստի իրականության գեղարվեստական արտացոլման յուրահատուկ տեսակ։ Երգիծական ստեղծագործության հիմքում դրված է կոմիկականի գեղագիտական կատեգորիան։

Երգիծանք ենթադրում է կյանքի այնպիսի կողմեր, որոնք իրենց թերություններով հիմք են տալիս ծիծաղի համար։ Երգիծանք օգտվում է չափազանցման, գրոտեսկի, այլաբանության և գեղարվեստական պայմանականության այլ միջոցներից։ Հասարակական-գեղագիտական բարձր իդեալի դիրքերից այն դատապարտում է արատավոր երևույթը։ Երգիծանքում իդեալը արտահայտվում է բացասականի ժխտմամբ։ Դրանով իսկ այն դառնում է հնի և հետադիմականի դեմ մղվող պայքարի զենք։ Գեղարվեստում որոշ ժանրեր, գրեթե պարտադրաբար, կապված են կյանքի երգիծական ընկալման հետ, օրինակ՝ Կատակերգությունը, վոդևիլը, առակը, ֆելիետոնը, պամֆլետը գրականության մեջ և թատրոնում, ծաղրանկարը, շարժը՝ կերպարվեստում։

Երգիծանքը կարող է հանդես գալ նաև մյուս գրական ժանրերում (վեպ, պատմվածք, պոեմ)։ Սկզբնավորվելով անտիկ գրականության մեջ, Երգիծանքը համապատասխան փոփոխություններ է կրել հասարակության և արվեստի զարգացմանը զուգընթաց։ Բացառապես երգիծական տաղանդով օժտված գրողներից են Մոլիերը, Սվիֆտը, Նիկոլայ Գոգոլը, Մալտիկով Շչեդրինը։

Հայ գրականության մեջ այդպիսի դեմքեր են Հակոբ Պարոնյանը, Երվանդ Օտյանը, Լեռ Կամսարը։ Կերպարվեստում Երգիծանքի վարպետներից են Ու․ Տոգարթը, 0․ Դոմիեն, Տ․ Բիդաորուպը, ռուս երգիծաբան-նկարիչներից՝ Պ․ Ֆեդոտովը, Վ․ Պերովը։ Սովետական Երգիծանքի ներկայացուցիչներից են Դ․ Մոորը, Կուկրինիկսները, Բ․ Եֆիմովը, հայ իրականության մեջ՝ Վ․ Խոջաբեկյանը, Տ․ Շավարշը, Ս․ Արուտչյանը, Գ․ Յարալյանը, սփյուռքում՝ Ա․ Սարուխանը, Չ․ Տամատյանը, Տ․ Աճեմյանը։ Տարբեր են լինում Երգիծանքի երանգները՝ անզիջող, ոչնչացնող ծաղրից (սատիրա) մինչև թերությունների մեղմ պատկերում։