Էկոլգիա

Զբոսաշրջություն և համաչափ տարածքային զարգացում

Հայաստանը հարուստ է այնպիսի գեղեցիկ բնությամբ և տեսարժան վայրերով, որոնց գոյության մասին գրեթե ոչ մեկ չգիտի: Գաղտնիք չէ այն, որ զբոսաշրջությունը կարող է հանդիսանալ և հանդիսանում է յուրաքանչյուր երկրի համաչափ տնտեսական զարգացման գործոններից մեկը։ Զբոսաշրջային հոսքերը տեղափոխելով հանրապետության մարզեր, հատկապես հեռավոր մարզեր՝ կնպաստի զբոսաշրջային ծառայությունների (հյուրանոց/հյուրատուն, ռեստորաններ, զվարճանքի վայրեր և այլն) ընդլայնմանն ու տարածմանը, ինչը համայնքներին ու մարզային բնակչությանը կապահովի լրացուցիչ եկամուտներով և կնպաստի այդ համայնքների աստիճանական աճին։

Այս ամենը չի կարող իրականություն դառնալ միայն մասնավոր կազմակերպությունների և տուրօպերատորների ջանքերով։ Համայնքների ցանկություններն ու ջանքերը նույնպես բավարար չեն ցանկալի արդյունքների հասնելու համար։ Անհրաժեշտ արդյունք ապահովելու համար անհրաժեշտ է համապատասխան ոլորտային քաղաքականություն, համապատասխան ենթակառուցվածքներ և խրախուսման միջոցներ, որոնք կուղղորդեն զբոսաշրջային կազմակերպությունների այցելությունները դեպի ՀՀ մարզեր։

Այսօր երկրում չկա զբոսաշրջության զարգացման հստակ պետական քաղաքականություն, չեն մշակվել զբոսաշրջության զարգացման ռազմավարական ուղղություններ և զբոսաշջությունը Հայաստանում զարգանում է առանց հստակ կողմնորոշման։ Բացառությամբ մի քանի հանրահայտ տեսարժան վայրերի, բացահայտված և քարտեզագրված չէ Հայաստանի զբոսաշրջային ողջ հարստությունը։ Ավելին, անորոշ է էկոլոգիական և բժշկական տուրիզմի, ագրոտուրիզմի զարգացմանն ուղղված պետական քաղաքականության մեխանիզմները։ Վերջին տարիներին Արագածում տեղի ունեցած հայտնի դժբախտ պատահարներն ապացուցեցին, որ արշավային զբոսաշրջիկների անվտանգությունը չի կարելի սահմանափակել անտառային արահետներում կազմակերպած քայլուղիների կահավորմամբ, այլ այս հարցը լրջագույն տեխնիկական ռեսուրս է պահանջում և մշակված համագործակցություն ներգրավված բոլոր ծառայությունների հետ:

Որքան էլ փորձ կատարվի խրախուսել զբոսաշրջությունը մարզերում, առանց համապատասխան որակյալ ծառայությունների, հատկապես՝ հյուրանոցային տնտեսությունների կողմից առաջարկվող, դժվար կլինի մարզերում նպաստել զբոսաշրջիկների գիշերակացի օրերի քանակի աճին։ Այսօր դեռ պարզ չէ, թե ինչպես է նախատեսվում կոմիտեի կողմից այս կանոնադրական կետի իրականացումը, քանի որ կացարաններում մատուցվող հյուրանոցային ծառայությունների որակը, և դրանց համապատասխանությունը զբոսաշրջիկների ակնկալիքներին պետք է որոշվի ոչ թե միայն սեփականատիրոջ ճամփորդական մասնավոր փորձով և ճաշակով, այլ համապատասխանի օրենքով սահմանված գործող կարգին:

Оставьте комментарий