english

Adding emphatic, in version

1. Not until years later did I realize my mistake.
2. Never had we seen such magnificent scenery.
3. Not only did they dislike her, but they also hated her family.
4. Only when we read his autobiography did we understand what he had really suffered.
5. Hardly had we started to eat when we heard someone knocking at the door.
6. Rarely have I read such a badly written novel.
7. Not until you’ve tried to write a novel yourself do you realize how hard it is.
8. Not only was the hotel room depressing, but it was cold as well.
9. Only when it is unusually cold do we light the fire.
10. No sooner had he gone to sleep than the phone rang.
11. Only then did I realize the full scale of the disaster.
12. Never has he regretted the decision he took on that day.
13. Only when I spoke to the manager was the problem taken seriously.
14.Scarcely had he had time to destroy the evidence before when the police arrived.

Գրականություն

Ի՞նչ է քառյակը

Քառյակը, չորս տողից բաղկացած բանաստեղծություն։ Այն արտահայտում է մի ավարտուն միտք, գաղափար, պատկեր։ Քառյակն ունի խոհափիլիսոփայական բովանդակություն։ Լայնորեն տարածված է եղել արևելքի միջնադարյան բանաստեղծության մեջ (լավագույն օրինակներ են Օմար Խայամի քառյակները) և կոչվել է ռուբայի։ Հետագայում բանաստեղծության այս ձևը կիրառվել է նաև արևմտյան պոեզիայում։ Հայ գրականության մեջ քառյակը հայտնի է միջնադարից:Ժողովրդական բանահյուսության մեջ այն կոչվել է խաղիկ, հայրեն։ Քառատողն ունի ավարտուն միտք։ Քառատողն ունի սխեմային երեք հանգավորոմ՝ զույգային aabb, խաչային abab, շրջանային abba։Հովհաննես Թումանյանը քառյակի մասին ասել է․«Քառյակները շատ ուժեղ շտրիխներ են, դրանք իմ հոգու կենսագրությունն են»։

Թումանյանի քառյակները պարզ ու մատչելի բովանդակություն ունեն։ Դրանք փորձ են՝ բացահայտելու կյանքի առեղծվածները, ճանաչելու մարդու բախտն ու ճակատագիրը, խորանալու Ստեղծողի գաղտնիքների մեջ։ Քառյակներից մեկում բանաստեղծը գրում է. «Տիեզերքի տերն եմ ես, // Ո՞վ է արդյոք նըկատել»։ Իրոք, Թումանյանի այս ստեղծագործությունների մեջ տիեզերական վեհ ու բարձր մի բան կա, որտեղից էլ նա նայում է ծնունդի ու մահվան սահմանագծերի մեջ տառապող մարդուն, ում «Կյանքն հոսում է տիեզերքում զընգալեն»։

Ամեն անգամ քո տվածից երբ մի բան ես դու տանում,
Ամեն անգամ, երբ նայում եմ, թե ի՞նչքան է դեռ մնում,-
Զարմանում եմ, թէ` ո՜վ շռայլ, ի՜նչքան շատ ես տվել ինձ,
Ի՜նչքան շատ եմ դեռ քեզ տալու, որ միանանք մենք նորից։

Արևելքի եդեմներին իջավ պայծառ իրիկուն,
Հեքիաթական պալատներում ըսպասում են իմ հոգուն.
Ի՜նչ եմ շինում էս ցեխերում, աղմուկի մէջ վայրենի…
Ա՜խ, թէ նորից գտնեմ ճամփան, դեպի էնտե՜ղ, դեպի տուն…

Ո՞ր աշխարքում ունեմ շատ բան, միտք եմ անում` է՞ս, թե էն.
Մեջտեղ կանգնած միտք եմ անում, չեմ իմանում` է՞ս, թե էն.
Աստված ինքն էլ, տարակուսած, չի հասկանում ինչ անի.
Տանի՜, թողնի՜,- ո՞րն է բարին, ո՞ր սահմանում` է՞ս, թե էն։

Մընացել է բերդը մեզ,
Հաղթանակի երթը մեզ.
Անց են կացել` ով կային,
Հիմի կգա հերթը մեզ։

Մայրենի

Հանդիպում

Մեր դպրոցը հնարավորությունների մի մեծ ու գեղեցիկ վայր է, բայց ոչ բոլորն են այդ հնարավորություններն ու ազատությունը արդյունավետ օգտագործում: Երեկ ունեցանք հանդիպում-քննարկում ավագ դպրոցի շրջանավարտներից մի քանիսի հետ, ու նրանք որոշ մասով ներկայացրեցին իրենց ես-ի ձևավորման մեջ կրթահամալիրի զգալի դերը: Կինո-ֆոտո ակումբի անդամներից յուրաքանչյուրը իր պատմությունն ուներ, թե ինչպես է սկսել, ու էդ բոլորը լսելով կրկին համոզվեցի նրանում, որ առաջին քայլը, առհասարակ, ամենաբարդն է, հետո ամեն բան իր հունով է ընթանում: Խոսեցին վախից, անհաջողություններից, դժվարություններից, սայթաքումներից ու վերելքներից: Խմբի սովորողներից որոշներին անհատապես ճանաչելով ես նկատեցի նրանց աճը, որը ժամանակի ընթացքում է տեղի ունեցել: Քննարկվեց նաև այն, թե ինչ մարտահրավերներին են հանդիպել իրենց անցած ուղղու վրա, բայց էդ ամենն էլ չի կանգնեցրել նրանց, որովհետև նկարելը մեկի հոբբին էր, մյուսի տարերքն ու ազատությունը, իսկ քո ազատությունը քեզանից ոչ մեկ չի կարող խլել: Քննարկեցինք իրենց հետագա որոշ պլանները, սովորած գիտելիքները արդյունվետ օգտագործելու համար, որոնց արդյունքները մենք էլ շուտով կտեսնենք: Վերջում նրանցից մեկը ասաց, որ այս կյանքում որոշ հարցերում քո բախտը կա՛մ բերում է, կամ ոչ, իսկ նրանց բախտը ժպտացել է այնքանով, որ կրթահամալիրի սան են:

Քաղաքագիտություն

ՀՀ իշխանության տարանջատումը՝ Օրենսդիր իշխանություն

(քննարկման արդյունքներ)

Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմին է, որն իրականացնում է օրենսդիր իշխանությունը։ 

  • Վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն և իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ:
  • Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ:
  • կազմված է առնվազն 101 պատգամավորից
  • ընդունվում է 5 տարի ժամկետով
  • ընտրվում է համամասնական ընտրակարգով
  • հերթական և արտահերթ ընտրությունները նշանակում է Հանրապետության նախագահը
  • հերթական ընտրությունն անցկացվում է Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտից ոչ շուտ
  • արտահերթ ընտրությունն անցկացվում է ԱԺ լիազորությունների ժամկետի ավատրից շուտ
  • հերթական և արտահերթ ընտրությունները նշանակում է Հանրապետության նախագահը
  • պատգամավորը ներկայացնում է ամբողջ ժողովրդին, կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով և համոզմունքներով
Քաղաքագիտություն

Պետաքաղաքական վարչաձևը՝ Իրավական և Սոցիալական պետություն

Փետրվարի 15-19
Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
-Պետաքաղաքական վարչաձևը: Իրավական և Սոցիալական պետություն /դասագիրք, էջ 170-177, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Բացատրե՛ք «Ժողովրդավարական պետաքաղաքական վարչաձև» և «Հակաժողովրդավարական պետաքաղաքական վարչաձև» հասկացությունները, ներկայացրե՛ք դրանց հատկանիշները.

Ժողովրդավարական պետաքաղաքական վարչաձևերը երկուսն են՝ ազատական-ժողովրդավարական և սոցիալական-ժողովրդավարական։ 

Ժողովրդավարական-ազատականռեժիմը ենթադրում է մարդու բնական իրավունքների լայն շրջանակ, իշխանության գործունեության նկատմամբ հասարակական հսկողություն, քաղաքական ինչպես նաև գաղափարական բազմաձևության հաստատում, իշխանությունների բաժանում և այլն։ Ձևավորվում են իրավական պետություններում։

Սոցիալական-ժողովրդավարական ռեժիմը անհատական ազատության փոխարեն վերաբերում է ամբողջ ժողովրդին։

Հակաժողովրդավարական պետաքաղաքական վարչաձև 

Տեսակները՝ ավտորիտար, տոտալիտար, դիկտատորական, դեսպոտական։

Ձևավորվում են այն երկրներում, որտեղ չկան բավարար չափով զարգացած քաղաքացիական հասարակություն, իրավական պետություն, որտեղ չեն պաշտպանվում քաղաքացիների իրավունքները։ Այս վարչաձևի պայմաններում ոտնահարվում են մարդկանց իրավունքները, արգելվում է նրա ազատ զարգացումը։ Այս վարչաձևը նաև անտեսում է ազգային փոքրամասնությունների շահերը։ Վարձաձևը ընդունում է մի կրոն, արգելելով մյուս կրոնները և արգելում քաղաքացիների կրոնական աշխարհայացքը


2. Բացատրե՛ք «Իրավական պետություն» և «Սոցիալական պետություն» հասկացությունները: Ի՞նչ խնդիրներ է լուծում Սոցիալական պետությունը: Իրապես սոցիալակա՞ն է արդյոք Հայաստանի Հանրապետությունը /գրավոր-բլոգային աշխատանք/

Իրավական պետությունը պետական իշխանության կազմակերպված կառույց է, որում պաշտոնապես ճանաչված և պահպանված են երեք սկզբունքներ՝ մարդու բնական իրավունքները, իրավական օրենքների գերակայությունը և իշխանությունների բաժանումը, հավասարակշռումը։ 

Սոցիալական է այն պետությունը որը ձգտում է իր քաղաքացիներին ապահովել անվտանգ գոյության պայմաններ, աշխատանք, բարենպաստ կենսական պայմաններ, բոլորի համար միատեսակ կեսնական պայմանները։

Էկոլգիա

Ավերիչ երկրաշարժեր

Երկրաշարժն ամենահզոր և վտանգավոր բնական երևույթներից մեկն է: Այն արտահայտվում է ժամանակի շատ կարճ տևողության ընթացքում երկրակեղևի կտրուկ տատանումներով և ցնցումներով: Մարդն անզոր է Աստծո դեմ, երկիր մոլորակի, բնության դեմ… Պետք է սովորել ապրել պահով ու ակնթարթով, որովհետև չգիտենք, թե հաջորդ վայրկյանին ի՞նչ կլինի: Ցավոք, բայց երբեմն լինում է այնպես, որ ծաղկող և գեղեցիկ քաղաքը հաշված վայրկյանների ընթացքում հողին է հավասարվում՝ բնական կամ որևէ այլ աղետի պատճառով: Եվ մարդիկ կա՛մ դառնում են տեղի ունեցած սարսափելի աղետի զոհը, կամ ստիպված լինում ընդմիշտ լքել այդ քաղաները:

33 տարի առաջ Հայաստանում տեղի ունեցավ 20-րդ դարի ամենաավերիչ երկրաշարժերից մեկը: 1988 թվական, 7-ը դեկտեմբերի, 11:41․ 10 բալ ուժգնությամբ երկրաշարժը 41 վայրկյանում Հայաստանի 41 տոկոսը վերածեց ավերակի: Երկրաշարժի հետևանքով առաջացած ալիքը շրջանցեց ողջ մոլորակը և գրանցվեց Եվրոպայում, Ասիայում, Ամերիկայում ու Ավստրալիայում:

1911 թվականի հունվարի 13-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը գրեթե ամբողջությամբ ոչնչացրեց քաղաք Վերնին՝ ներկայիս Ալմատին: Ղազախստանի նախկին մայրաքաղաքը երեք անգամ լրջորեն տուժել է երկրաշարժերից։ Դա տեղի է ունեցել դեռևս Ռուսական կայսրության օրոք։ 1887 թվականի հունիսի 9-ին, 4 ժամ 35 րոպեի ընթացքում գրանցվել են ցնցումներ, որոնց ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 9-10 բալ: Ընդհանուր մագնիտուդը մոտավորապես 7.3, իսկ օջախի խորությունը գրեթե 20 կմ է եղել։ Ստորգետնյա ցնցումները շարունակվել են ողջ օրը, բայց երկրաշարժի երկրորդ հարվածից հետո քաղաքից այլևս ոչինչ չէր մնացել:

1202 թվականին Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է ավելի քան մեկ միլիոն մարդ: Չնայած նրան, որ ցնցումների ուժգնությունը չի գերազանցել 7.5 բալը, ստորգետնյա տատանումները զգացվել են Տիրրենի ծովի Սիցիլիա կղզուց մինչև Հայաստան ձգվող ողջ երկարությամբ:

Հնդկաստանում երկու մայրցամաքային սալերի բախումից առաջացած ամենաուժեղ երկրաշարժը տեղի է ունեցել 1950 թվականի օգոստոսի 15-ին: Ըստ պաշտոնական տվյալների՝ ստորգետնյա ցնցումների ուժգնությունը հասել է մինչև 10 բալ: Սակայն, ըստ հետազոտողների եզրակացությունների, երկրակեղևի տատանումները շատ ավելի ուժեղ են եղել, և սարքերին չի հաջողվել պարզել դրանց ճշգրիտ մագնիտուդը։

Գրականություն

Թումանյանի կյանքի օրենքը

Մի առիթով Թումանյանը այսպես է ձևակերպել իր համար սկզբունքային նշանակություն ունեցող «կյանքի անսասան օրենքը». «Եղիր անկեղծ, շիտակ ու բարի, այնուհետև թեկուզ ամբողջ աշխարհքը վեր կանգնի քո դեմ, վերջը դու ես հաղթելու»: 

Այս տողերը նա գրել է 1914 թ., երբ արդեն նստել էր մեղադրյալի աթոռին և արդարացվել։ Նրա դեմ դուրս էր եկել «ամբողջ աշխարհքը»՝ ցարական բյուրոկրատական ողջ ապարատը՝ բազմաթիվ լրտեսներով ու կեղծարար քննիչներով, բանտերով ու դատարաններով, «բայց վերջում նա էր հաղթել», որովհետև գործը, որի համար պայքարել ու մեղադրվել էր բանաստեղծը, արդար էր, շիտակ էր ու բարի։

Թումանյանին 1906թ-ին ներկայացվում է մի արտառոց ու անհեթեթ մեղադրանք. Իբրև Թումանյանը սպանել է «անտառապահ Շմակովին՝ կողոպտելու նպատակով»։ «Իհարկե ծիծաղելի է,- գրում է Թումանյանը,- բայց տեսնում եք դրա հետ միասին որքան ստորություն կա, ու ինչպես մարդիկ, որոնց ես ատել եմ, բայց որոնց, ինչ էլ լինի, երբեք չարիք չեմ հասցրել ու դա թույլ էլ չեմ տվել, ինչպես ասում եմ ես։ Հովհաննես Թումանյանը սպանել է անտառապահին — մի կողմ թողնենք, որ Թումանյանն այդ ժամանակ Լոռում չի էլ եղել։ Էսպես է աշխարհքի բանը — լավությունն էլ է պատժվում — էն էլ ավելի շատ։ Բան չկա. ամեն բանին վերջ կա. իսկ արդարությունը եւ անմեղությունը միշտ հաղթանակել են աշխարհքում ու պիտի հաղթանակեն, և ես չեմ էլ նեղանում, որ էդ շուտ չի լինում»:

Թումանյանը փիլիսոփայական հանդարտությամբ էր խորհում մարդկային ապերախտության ու չարության մասին, որոնց պատճառով էր նաև նա հայտնվել էր բանտում։ Սակայն իր անորոշ ճակատագրին սպասող բանաստեղծը կարողանում էր այդ ամենին բարձրից նայել և ներել: Փետրվարի 1-ին բանտից գրում է. «Էդպէս անաստված կերպով զրպարտության ենթարկվել էն մարդկանց կողմից, որոնց նկատմամբ դու բարերար ես եղել — դրա մեջ տանջանքի հետ միասին կա նաև ինչ-որ մխիթարություն, և ես նույնիսկ ոչ մի չարություն չեմ զգում էդ դժբախտների հանդեպ։ Աստված նրանց հետ»։ Ոչ մի ակնթարթ չարության ու վրեժխնդրության զգացումները չեն համակել բանաստեղծին, թեև դեռ բանտից ազատվելուց հետո էլ դառնացած պիտի գրեր. «Ավելի մեծ անարդարություն, քան իմ հանդեպ էր — անկարելի է երևակայել»։

Պատումներ

Հունվարյան հաշվետվություն

Կրթահամալիրում տարեսկզիբը միշտ հետաքրքիր, ուսուցողական և ներդաշնակ է: Այս տարին նույնպես բացառություն չեղավ: Ճամբարը մեզ հնարավորություն է տալիս հասկանալու, թե ինչպես ենք ուզում շարունակել ուսումնակամ ընթացքը, ո՞ր առարկաներն ենք ուսումնասիրելու խորացված և առհասարակ ինչպե՞ս ենք տեսնում մեր ուսումնական նոր շրջանի կազմակերպումը: Հունվարյան ճամբարով ես սկիզբ տվեցի իմ գունեղ և հետարքիր դպրոցական հետագա օերին: Ճամփորդել եմ, թարգմանել, քննարկել, բանավիճել, ընթերցել և վերլուծել: Շատ բան չեմ կարող ասել, բայց վստահ եմ, որ նման օրեր դեռ շատ ենք ունենալու, առջևում սպիտակ էջերով մի մե՜ծ գիրք ունենք, որը՝ մենք ենք գունավորելու: Դեռ շատ կհանդիպենք, թե առցանց հարթակում, և, թե դեմ առ դեմ, շատ կքննարկենք, կճամփորդենք, կսովորենք ու կժպտանք: