Մայրենի

Խորխե Լուիս Բորկես «Երկու արքաներն ու երկու լաբիրինթոսները» վերլուծություն.

Խորխե Լուիս Բորկես «Երկու արքաներն ու երկու լաբիրինթոսները»

Ստեղծագործության իմաստը մեկ անգամ ընթերցելով դժվար կլինի ըմբռնել: Մարդկային վրեժի գործոնը սահմաններ չի ճանաչում, ու այստեղ դա պարզ արտահայտված է: Թե՛ Բաբելոնի, և, թե՛ արաբ արքաների վրեժն ու ատելությունը միմյանց հանդեպ մեկ օրվա չէր: Յուրաքանչյուր արքա իր հերթին փորձում էր իր ուժն ու հնարավորությունները ցույց տալ դիմացինին և դա հպարտության առիթ դարձնել: Բաբելոնի լաբիրինթոսի կառուցումը երկար և բարդ աշխատանք պահանջեց, բայց արքան չօգտագործեց դա բարի նպատակներով: Մենք էլ ինչպես գիտենք՝ գոռոզությունից առաջ քայլում է կործանումը, իսկ երբեմն նախկինում կատարած չմտածված սխալ քայլերը կարող են կործանիչ դառնալ ողջ կյանքի համար: Աստված մարդուն կյանք է տալիս, և Նրա տված կյանքին մարդը վերջ տալու իրավունք չունի:

Оставьте комментарий