Ամանոր և այլն·Ամանորյա արձակուրդներ·Ինձ հետաքրքրող նյութեր...

Ճամբար՝17.01.2017

Մենք այսօր նույնպես ունեցանք բավականին հետաքրքիր և հագեցած օր:Մեր ջոկատավար ընկեր Սյուզին չէր եկել,այդ պատճառով մենք բաժանվեցինք տարբեր խմբերի:Ես գնացի Ժաննա Ալբերտովնայի ջոկատ:Սկզբում Ժաննա Ալբերտովնան մեզ ասաց,թե ինչ պիտի անենք այսօր,և մենք անցանք մեր աշխատանքին:Ժամը 10:30 մենք ուղևորվեցինք դեպի արհեստների դպրոց,մասնակցելու կլոր սեղան-հանդիպման:Քանի-որ մենք մի փոքր շուտ էինք տեղ հասել,գնացինք տիկին Շողիկի ծաղիիները և բույսերը ուսումնասիրելու:Այնքան գեղեցիկ,աննակրագրելի,նուրբ բույսեր ուներ տիկին Շողիկը,բայց ինձ ամենաշատը զարմացրեց այն փաստը,որ տիկին Շողիկը սուրճի ծառ ուներ:Կլոր սեղան-հանդիպումը սկզբում բավականին անհետաքրքիր անցավ ինձ համար,իսկ հետո սկսեց մի փոքր հետաքրքրանալ: Ուղիղ ժամը՝12:00 ավարտվեց կլոր սեղանը,և մենք ուղևորվեցինք դեպի մայր դպրոց:Քանի-որ ես ու Էլենը պետք է գնային գեղարվեստի դպորց ՛՛ Մոդելավորման դասի՛՛,մենք այլևս չմտանք մայր դպրոց:Արագ-արագ գնացինք ՛՛Երևան Սիթի՛՛ և սնունդ գնեցինք մեզ համար,քանզի շատ քաղցած էինք,և երկար դասամիջոց էր:Հարակից այգում կազմակերպեցինք փոքրիկ խնջույք,և շարունակեցինք մեր ճանապարհը դեպի գեղարվեստի դպրոց:Մոդելավորման դասը շա՜տ ուրախ և զվարճալի անցավ:Մենք տարբեր իրեր կարեցինք:Մոդելավորման դասից հետո,գեղարվեստի դպրոցի բակում ուրախ սահեցինք սահնակներով:Կարող եմ ասել,որ ես և Էլենը այսօր հիանալի ճամբարային օր ունեցանք:Image result for We heart it bff

Оставьте комментарий