Կենսաբանություն

Կենսաբանություն

Մեզ մոտ գարնանային արձակուրդներ են,բայց քանի-որ այս տարի մենք ունենք ավարտական քննություններ, այս մեկ շաբաթը որոշեցինք ապարդյուն չանցկացնել։ Կազմել ենք փոքր խմբեր, և այդ խմբերով նախապատրաստվում ենք քննությանը։ Ընկեր Անուշի հետ պարապել սկսել էինք մինչև այս խորհրդատվությունները,որպեսզի հասցնենք լավ յուրացնել բոլոր քննական թեմաները։Այսօր,մեր խորհրդատվությունից հետո բաժանվեցիյք երկու խմբի, և մեկ այլ աշխատանք սկսեցինք։ Տղաները ներքին բակում հող էին մշակում,բույսեր էին ջրում,տնկում, ավելի խնամված ու գեղեցիկ բակ ունենալու համար։ Իսկ ես և Մանեն այդ ընթացքում ջերմոցում «Մագլցող» մի բույս ցանեցինք,որը սածիլներ տալուց հետո կտեղափոխենք համապատասխան վայր։

Оставьте комментарий